Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բողոքի ակցիա Ստամբուլում

Բողոքի ակցիա Ստամբուլում
03.06.2016 | 21:55

Թուրքիայի իրավապահները շրջափակել են Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության շենքը՝ բողոքի ակցիայի պատճառով, որը տեղի է ունենում նախօրեին Բունդեստագում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեմ՝ հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով գերմանական DPA գործակալությունը:

Բողոքի ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ մարդ: Ոստիկանությունը փակել է հյուպատոսարան տանող ճանապարհը, որի վրա ավելի վաղ տեղադրվել էին ջրցաններ:

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ