Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողանը դատապարտում է

Էրդողանը դատապարտում է
04.06.2016 | 17:31

Habertürk-ի‎ փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի ու Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Լրագրողները Էրդողանին հիշեցրել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Էրդողանը դրական են արտահայտվել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, և հարցրել են, թե արժե սպասել դրական զարգացումներ:

Էրդողանն ընդգծել է, որ չպետք է հենվել Պուտինի հայտարարությունների վրա` հավելելով, որ Ռուսաստանի ու Թուրքիայի նման մեծ երկրների հարաբերությունների կարգավորման առջև պետք է բաց լինեն դռները: Էրդողանը դեմ է արտահայտվել հանուն մեկ միջադեպի` Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները զոհաբերելուն:


Խոսելով Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին` Էրդողանն ընդգծել է, որ իրենց նախապայմանները հայտնի են` ներողություն, փոխհատուցում ու Գազայի հատվածի բեռնարգելքի վերացում. «Մենք սպասում են, թե ինչպես կիրականացվի այդ ամենը»։

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ