Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողանը զարմանում է

Էրդողանը զարմանում է
04.06.2016 | 17:33

Habertürk-ի‎ փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Բունդեստագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

«Մեզ համար նշանակություն չունի Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշումը: 1915-ին կատարված դեպքերի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է: Նմանատիպ որոշումներ ընդունելով չես փոխի մեր պատմությունը: Նրանք ռիսկի դիմեցին կորցնելու Թուրքիայի նման բարեկամի: Մենք նախ պետք է գնահատական տանք այդ քայլին, և հետո խոսենք հետագա քայլերի մասին: Դեռ վաղ է խոսել Գերմանիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մասին: Անհրաժեշտ է լավ գնահատել տեղի ունեցածը: Այստեղ ուշագրավն այն է, որ քվեարկության ժամանակ դեմ է քվեարկել մեկ մարդ, մեկը ձեռնպահ է մնացել, մեկն էլ չի մասնակցել քվեարկությանը: Մի՞թե սա գերմանացիների համար այդքան ազգային հարց է: Անցած տարի 1915-ի դեպքերի հարյուրերորդ տարելիցն էր: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ անցած տարի չընդունեցին բանաձև և ընդունեցին այս տարի: Բնականաբար, մտածելու տեղիք է տալիս»,- ասել է Էրդողանը: Պարզվում է՝ Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ նրան խոստացել էր հնարավորության սահմաններում ամեն ինչ անել:

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ