Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ամեն տարի Ռամադանը վերածվում է ահաբեկչությունների ամսի

Ամեն տարի Ռամադանը վերածվում է ահաբեկչությունների ամսի
09.06.2016 | 17:52

Իսրայելի պաշտպանության նախարարի տեղակալ Էլի Բեն-Դահանը, ելույթ ունենալով Իսրայելի Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտում, հայտարարել է, որ ամեն տարի Ռամադանի ամիսը վերածվում է ահաբեկչությունների ամսի:

Jerusalem Post-ի փոխանցմամբ` Էլի Բեն-Դահանի հայտարարությունը արվել է, երբ պաղեստինցի զինյալները Թել Ավիվում հրաձգության ժամանակ սպանեցին չորս իսրայելցու: Էլի Բեն-Դահանն ասել է, որ ահաբեկչության կազմակերպիչներին երբեք չի հաջողվի հաղթանակի հասնել:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ