Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Դևլեթ Բահչելի. Հայոց ցեղասպանությունը ճիշտ որոշում էր, եթե պետք լինի, հիմա էլ կարվի

Դևլեթ Բահչելի. Հայոց ցեղասպանությունը ճիշտ որոշում էր, եթե պետք լինի, հիմա էլ կարվի
09.06.2016 | 17:59

Ժամանակին հայերի տեղահանությունը ճիշտ որոշում է եղել, եթե կարիքը հիմա լիներ, հիմա էլ կարվի՝ հայտարարել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին:

Sabah-ի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին քննադատել է Գերմանիայի Բունդեսթագի բանաձևը՝ պնդելով, որ ոչ թե թուրքերն են հայերին կոտորել, այլ հայերը՝ թուրքերին։ «Եթե այն ժամանակ տեղահանության որոշումը կայացված չլիներ, հիմա թուրք ազգը գոյություն չէր ունենա։ Տեղահանությունը ճիշտ որոշում էր, եթե այսօր էլ պետք լինի, այսօր էլ կարվի»,-ասել է Եվրամիություն մտնել ցանկացող Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդը։

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ