ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Առանց տոմսարկղ հաճախելու

Առանց տոմսարկղ հաճախելու
12.06.2016 | 19:24

«Ֆորպոստարտ» ընկերության գործունեությունը մշտապես ուղղված է իր հանդիսատեսի հարմարավետության ապահովմանն ու ոլորտում ծառայությունների մատուցման քաղաքակիրթ մոտեցումների կիրառմանը:

Ինչպես ցանկացած գործընթաց, տոմսերի վաճառքի կազմակերպումը նույնպես պահանջում է փոփոխություններ և զարգացում:

Այսօր քաղաքակիրթ աշխարհը լայնորեն կիրառում է համացանցը՝ որպես տեղեկատվության տարածման, գնումների, վճարումների իրականացման և այլ նպատակներով: «Ֆորպոստարտ» ընկերությունը այսուհետ ևս դրամարկղերի հետ աշխատելու է tomsarkgh.am ընկերության միջոցով՝ իրականացնելով բացառապես էլեկտրոնային տոմսերի վաճառք: Էլեկտրոնային տոմսերի վաճառքով զբաղվելու է «Շոութիկեթ» ընկերությունը: Եթե մարդիկ դժվարանան կայքում կողմնորոշվելու կամ ընտրություն կատարելու հարցում, ապա տոմսարկղերի աշխատակիցները և թեժ գծի հեռախոսավարները կօգնեն նրանց: Ընկերության կազմակերպած միջոցառումների պարագայում ոչ մի հավելյալ տոկոսավճար չի գումարվի տոմսի արժեքին: Իսկ մյուս տոմսերը կվաճառվեն կազմակերպչի սահմանած գնին գումարած 10 տոկոս ծառայության դիմաց: Մշտական գործընկերների համար ընկերությունը հավատարմության ծրագրի շրջանակներում կսահմանի զեղչեր, բոնուսներ, նվերներ: Կլինեն նաև զեղչային և բոնուսային «Հանդիսատեսի քարտ», որը կարող եք ստանալ տոմսարկղում միանգամայն անվճար: Նույնիսկ գնում կատարել պարտադիր չէ: Պարզապես խնդրում եք աշխատակցին տրամադրել «Հանդիսատեսի քարտ»:


Սա միջոցառումների էլեկտրոնային տոմսերի վաճառքի և ձեռքբերման միանգամայն նոր համակարգ է:

Դիտվել է՝ 1225

Մեկնաբանություններ