ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կյանքից հեռացել է մանկագիր Երվանդ Պետրոսյանը

Կյանքից հեռացել է մանկագիր Երվանդ Պետրոսյանը
12.06.2016 | 19:25

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունիսի 11-ին, 76 տարեկանում կյանքից հեռացել է անվանի բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանը:

Երվանդ Պետրոսյանը ծնվել է 1940-ի փետրվարի 23-ին, Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետը: Աշխատել է ՀՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, «Սովետական գրող» («Նաիրի») հրատարակչությունում: 1977-ից Հայաստանի գրողների միության անդամ էր:


Երվանդ Պետրոսյանը ճանաչում է ձեռք բերել մանուկներին հասցեագրված ժողովածուներով: Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում և հանդեսներում: Ավելի քան 25 գրքերի հեղինակ է, զբաղվել է նաև թարգմանությամբ:
1989 թվականին նրա «Հազարան հավք» մանկական ժողովածուն արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի, 1999 թվականին «Կապույտ հեքիաթ» մանկական ժողովածուն` «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի, 2007 թվականին «Վարդավառ» և «Հազար ու մի եթե» մանկական գրքերը` ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրքի մրցանակի:


2010-ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, 2011-ին` ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Դիտվել է՝ 1164

Մեկնաբանություններ