Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Օռլանդոյի ակումբի վրա հարձակվողը ՀԴԲ-ի ուշադրության կենտրոնում է եղել 2013-ից

Օռլանդոյի ակումբի վրա հարձակվողը ՀԴԲ-ի ուշադրության կենտրոնում է եղել 2013-ից
13.06.2016 | 23:01

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն հաստատել է, որ Օռլանդոյում միասեռականների «Պուլս» գիշերային ակումբ ներխուժած զինված տղամարդն իրավապահների ուշադրության կենտրոնում է եղել 2013-ից:

Աֆղանական ծագում ունեցող ԱՄՆ-ի քաղաքացի Օմար Մաթինը երեք տարի առաջ գործընկերներին ասել էր, թե կապեր ունի ծայրահեղականների հետ: Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ահաբեկչություն է որակել Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով զոհվել է 50, վիրավորվել՝ 53 մարդ:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ