Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իտալիայի նախագահը կոչ է արել ԵՄ-ին ակտիվ քայլեր ձեռնարկել փախստականների ճգնաժամի լուծման համար

Իտալիայի նախագահը կոչ է արել ԵՄ-ին ակտիվ քայլեր ձեռնարկել փախստականների ճգնաժամի լուծման համար
14.06.2016 | 23:49

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան կոչ է արել ԵՄ-ին ակտիվ քայլեր ձեռնարկել Եվրոպա հասած միգրանտների հարցը լուծելու համար: Մատարելայի խոսքով` Իտալիան խնդրել է Եվրամիությանը «փախստականների հայրենի երկրների հետ միասին այս խնդրի լուծման համար միասնական մոտեցում մշակել»:

«Դա խնդիր է, որ վերաբերում է ամբողջ Եվրոպային», - ասել է Մատարելան: Միգրացիայի միջազգային կազմակերպության տեղեկություններով` այս տարի Իտալիա են եկել ավելի քան 48 000 միգրանտներ:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ