Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ջոն Էվանս. Այսօրվա աշխարհում տարածքներն այնքան կարևոր չեն, որքան՝ հասարակությունը

Ջոն Էվանս. Այսօրվա աշխարհում տարածքներն այնքան կարևոր չեն, որքան՝ հասարակությունը
16.06.2016 | 23:43

Հունիսի 20-ին Պետերբուրգում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում հավանաբար քննարկվելու է ոչ թե խաղաղ պայմանագիրը, այլ՝ ներկա իրավիճակում խաղաղության ապահովման միջոցները, «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը հայտնել է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը: Նրա խոսքով՝ նախագահների առաջիկա հանդիպումը, այնուամենայնիվ, հույս է ներշնչում:

«Երկու նախագահներն էլ խելացի և պատասխանատու մարդիկ են, և եթե հոգ են տանում իրենց ժողովրդի մասին, պետք է բանակցեն և փորձեն նվազեցնել հետագա բռնությունների հնարավորությունը»,- ասել է նա:
Ջոն Էվանսն ընդգծել է, որ ապրիլյան պատերազմը լուրջ հարված հասցրեց Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական աշխատանքին, և ապագայում նման իրավիճակը պետք է բացառվի: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագային՝ Ջոն Էվանսն ընդգծել է, որ բանակցություններն անհրաժեշտ է կենտրոնացնել մարդկանց անվտանգության ապահովման, այլ ոչ այնքան՝ տարածքների վրա:

«Այդ մոտեցման դեպքում կողմերը կարող են քննարկել ինչպես Ղարաբաղի բնակչության, այնպես էլ՝ ադրբեջանցի տեղահանվածների ճակատագիրը: Այսօրվա աշխարհում տարածքներն այնքան կարևոր չեն, որքան՝ հասարակությունը, օրենքի գերիշխանությունը և գործարար լավ մթնոլորտը»,- ասել է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը:

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ