Այսօր Հայաստանի տարածք է ներթափանցել միջերկրածովյան ցիկլոն, որը Հայաստանի տարածքում կպահպանվի մինչև հունիսի 21-ը: Ցիկլոնը հատկապես ակտիվ կլինի այսօր և վաղը, գրեթե բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ:
Անձրևները ինտենսիվ կլինեն Շիրակում, Արմավիրում, Արարատում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, մյուս շրջաններում ցիկլոնի ազդեցությունը համեմատաբար թույլ կարտահայտվի:
Հունիսի 18-20-ին տեղումները կշարունակվեն հատկապես երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին: