ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրյոն մասնակցելու է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, որը կայանալու է հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում:
«Ես նույնպես մասնակցելու եմ այդ հանդիպմանը, ինչպես ռուս եւ ամերիկացի համանախագահները: Իհարկե, մեծ սպասումներ ունենք այդ հանդիպումից: Հույս ունենք, որ հանդիպմանն Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները կվերականգնեն փոխադարձ վստահությունը եւ առաջընթացի կհասնեն հակամարտության կարգավորման գործում», - նշել է ֆրանսիացի համանախագահը: