ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Երկացանկում ֆիլմերի սիրված կինոմեղեդիներ են

Երկացանկում ֆիլմերի սիրված կինոմեղեդիներ են
18.06.2016 | 12:53

Այսօր, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Արտ Սինեմա» անսամբլի համերգը:

Համերգի ընթացքում երաժշտախումբը կկատարի Տ. Մանսուրյանի, Ռ. Ամիրխանյանի, Կ. Օրբելյանի և Ա. Բաբաջանյանի, Գ. Միլերի, Ա. Պիացոլլայի, Մ. Լեգրանի, Ն. Ռոտայի, Լ. Բերնսթայնի ստեղծագործությունները:


Դասական քառյակը Հայաստանում գործող այն եզակի անսամբլներից է, որի երկացանկում հիմնականում ընդգրկված են ֆիլմերի սիրված կինոմեղեդիներ, նաև մշակումներ՝ տվյալ քառյակի կազմի համար:


Արհեստավարժ երաժիշտներից բաղկացած անսամբլը (1-ին ջութակ՝ Աշոտ Խոյեցյան, 2-րդ ջութակ՝ Հայկ Վարդանյան, թավջութակ՝ Լևոն Առաքելյան, դաշնամուր՝ Կարեն Սարաֆյան) բազմիցս ելույթներով հանդես է եկել ինչպես Երևանում, ՀՀ մարզերում, այնպես էլ արտերկրում:

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ