Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ադրբեջանի ԱԳՆ-ն դրական է գնահատել Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպման արդյունքները

Ադրբեջանի ԱԳՆ-ն դրական է գնահատել Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպման արդյունքները
22.06.2016 | 17:44

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը հավատարիմ է ԼՂ-ի վերաբերյալ բովանդակալից բանակցություններին, և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքները գնահատում են դրական:


«Մենք հավատարիմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բովանդակալից բանակցություններին ու Պետերբուրգում կառուցողական մթնոլորտում անցկացված Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները գնահատում ենք դրական»,- նշել է նա: Հաջիևը Հայաստանին մեղադրել է ԼՂ-ում «ստատուս քվոն պահպանելու» ձգտման համար:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ