Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Սերժ Սարգսյանի Արցախ այցի օրակարգում Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքները ներառված չեն. Դավիթ Բաբայան

Սերժ Սարգսյանի Արցախ այցի օրակարգում Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքները ներառված չեն. Դավիթ Բաբայան
23.06.2016 | 09:50

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի նախագահի հետ այցելել է սահմանագծի հատվածներից մեկը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Նախագահները այցելել են սահմանագծի հատվածներից մեկը, ծանոթացել են զինվորի առօրյային, ընդհանուր սահմանային իրավիճակին»,- փոխանցեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը: Վերջինս նշեց, որ Սերժ Սարգսյանի այցի օրակարգում ԼՂ հարցով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքները ներառված չեն: «Սա ընդհանուր այց է: Պետերբուրգի հանդիպումների հետ առանձնապես կապ չունի»,- ասաց Բաբայանը՝ հորդորելով սպասել այցի վերաբերյալ առաջիկայում տարածվելիք հաղորդագրությանը: Բաբայանը հայտնեց, որ վաղը ևս նախանշված են մի քանի միջոցառումներ:

«Վաղը հանդիպումներ չկան: Այցը դեռևս չի վերջացել, երբ վերջանա, մանրամասն կհայտնենք»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1965

Մեկնաբանություններ