Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Քեմերոնը մինչև հոկտեմբեր հրաժարական կտա

Քեմերոնը մինչև հոկտեմբեր հրաժարական կտա
24.06.2016 | 16:47

Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնը մինչև հոկտեմբեր հրաժարական կտա՝ երեկ Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո, համաձայն որոնց բրիտանացիների մոտ 52 տոկոսը կողմ է Եվրամիությունից երկրի դուրս գալուն:

BBC-ի փոխանցմամբ՝ Քեմերոնն ասել է, թե կփորձի առաջիկա շաբաթներին և ամիսներին «կայունացնել նավի ընթացքը», սակայն երկրին նոր ղեկավարություն է անհրաժեշտ: Մեծ Բրիտանիայի վարչապետը դեմ էր արտահայտվում Եվրամիությունից երկրի դուրս գալուն:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ