Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վերին Լարսը փակ կլինի մոտ մեկ շաբաթ

Վերին Լարսը փակ կլինի մոտ մեկ շաբաթ
29.06.2016 | 22:58

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտը, տեղեկացնում է, որ քարաթափման հետևանքով փակ է Վերին Լարսի անցակետը:

«Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով կա ջրածածկման վտանգ», - ասված է հաղորդագրությունում: Նախարարությունը նշում է, որ փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումի նավահանգիստներից:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ