Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Նազարբաևին

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Նազարբաևին
30.06.2016 | 14:40

Թուրքիայի և Ղազախստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Ռեջեփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Նուրսուլթան Նազարբաևին՝ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու հարցում ներդրման համար։

Էրդողանը հույս է հայտնել, որ Անկարայի ու Մոսկվայի մերձեցման քայլերը կիրագործվեն։ Էրդողանը նաև անկեղծ շնորհակալություն է հայտնել Նազարբաևին՝ անգնահատելի և հսկա աշխատանքի համար։ Ըստ ղազախական կողմի, Էրդողանը Նազարբաևին մանրամասներ է հայտնել Պուտինի հետ հեռախոսազրույցից, ապա նրան Թուրքիա հրավիրել։

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ