ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կնեսետը Հայոց ցեղասպանության բանաձևը ուղարկեց լրամշակման

Կնեսետը Հայոց ցեղասպանության բանաձևը ուղարկեց լրամշակման
06.07.2016 | 00:41

Իսրայելի խորհրդարանում մեկ ժամ քննարկումից հետո խորհրդարանը 24 կողմ ձայնով հավանություն տվեց կառավարության ներկայացուցիչի առաջարկին եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձեւը կրկին ուղարկեց կրթության հանձնաժողով լրացուցիչ քննարկման համար։ Որոշումն առաջացրել է դահլիճում ներկա հայ համայնքի ներկայացուցիչների, հրեա ականավոր գիտնականների հիասթափությունն ու զայրույթը։ Ելույթ ունեցող տարբեր կուսակցություններ ներկայացնող պատգամավորները շեշտում էին, որ 1915-ին տեղի ունեցածը Ցեղասպանություն է, բերում էին փաստարկներ ձեւակերպման օգտին։

Ամփոփիչ ելույթով հանդես եկած կառավարության ներկայացուցչի խոսքից հետո, նրանք համաձայնություն տվեցին հարցի քվեարկությունը խորհրդարանի լիագումար նիստում հետաձգելուն։ 2015-ի հուլիսի 8-ին Կնեսետի կրթության հանձնաժողովը, քննելով Ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախագիծը, որոշել էր դիմել խորհրդարանին, լիագումար նիստում քվեարկության դնելու առաջարկով։ Կրկին նույն փակ շղթան է սկսվում։

Դիտվել է՝ 1580

Մեկնաբանություններ