ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               

Վասույթներ

Վասույթներ
08.07.2016 | 01:29

Հարգելի ընթերցողներ: Պարբերաբար ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ (ՎԱՍ) ասույթներից:


ԵՍ, ԴՈՒ, ՆԱ

Եթե ժամանակավոր հաջողություն ես փնտրում, ապա կկորցնես և՛ ժամանակ, և՛ հաջողություն:

Միայն քե՛զ նայիր ուրիշի աչքերով. մնացած դեպքերում քո աչքերն էլ բավական են:
ԵԻնչքա՜ն պիտի ստես, որ ճիշտ խոսել սովորես:

Երբ դեպի լույսն ես գնում, ստվերդ շան պես հետևում է քեզ, իսկ երբ հեռանում ես լույսից, ստվերդ է քեզ առաջնորդում:

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ