ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենի հայտարարությունը

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենի հայտարարությունը
22.07.2016 | 18:44

Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բաբախանյանը դիմել է Մոնթեին նվիրված ֆեյսբուքյան էջին` խնդրելով օգտակար լինել դպրոցի համար Մոնթեի մասին գրքերի և նկարների ձեռքբերման հարցում: «Եթե կան մարդիկ, ովքեր կկարողանան աջակցել, խնդրում ենք գրել էջին կամ Նարի Ներսիսյանին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ստորև ներկայացնում ենք դպրոցի տնօրենի նամակը.

«Հարգելի ընկեր, ես Արարատի մարզի Զորակ գյուղի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենն եմ: Խնդրում եմ Ձեզ, եթե ունեք որոշ նյութեր վերաբերող Մոնթեին, գրքեր, կամ պատճեններ, նկարներ՝ փոխանցել մեր թանգարանին: Իհարկե, Մոնթեի ընկերները մեզ տվել են որոշ նյութեր (Մարտիրոսը, Հովսեփը, Հրայրը..), բայց ավելին ունենալ և աշակերտներին ոգևորելը չէր խանգարի: Հարգանքով՝ Տիգրան»:

Դիտվել է՝ 2998

Մեկնաբանություններ