ProCredit Holding-ը և ԱԴԱՄԻ մեդիա մրցանակը համագործակցության համաձայնագիր են կնքել Արևելյան Եվրոպայի երկրներում մշակութային բազմազանության առաջխաղացման նպատակով: Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար ԱԴԱՄԻ մեդիա մրցանակը ուրախ է հայտնել 2016 թվականին ProCredit Holding AG & Co KgaA հետ համագործակցության մասին, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Մայնի Ֆրանկֆուրտում, Գերմանիա:
Ըստ այդ համաձայնագրի ProCredit Holding կաջակցի ԱԴԱՄԻ մեդիա մրցնակին մշակութային բազմազանության պահպանման և ԱԴԱՄԻ մեդիա մրացանակի մասնակից երկրների (Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինա) ֆիլմարտադրողների, տեսալսողական ԶԼՄ-ների լրագրողների գործընկերության հնարավորությունների ընդլայնմանը:
ProCredit Holding-ը կֆինանսավորի 2016 թվականի ԱԴԱՄԻ մրցույթը և կաջակցի նոյեմբերի 24-ին Կիևում կայանալիք գալա միջոցառումը: Միջազգայնորեն լուսաբանվող Արարողության ժամանակ, տեղի կունենա լավագույն ֆիլմերի, հեռուստատեսային և առցանց հաղորդումների մրցանակաբաշխությունը, որոնք նպաստում են Արևելյան Եվրոպայի և Կովկասի ժողովուրդների միջև ազգային,
էթնիկ, կրոնական և մշակութային բազմազանությանը:
ProCredit Holding-ը մայր կազմակերպություն է, որն ուղղված է միջազգային բանկային ProCredit խմբի համակարգի զարգացմանը, որի առաջնային նշատակն է Արևելյան Եվրոպայի երկրների փոքր և միջին բիզնեսի սպասարկմանը: «Որպես բանկային խումբ, որի աշխատանքի հիմնական սկզբունքը հաճախորդի նկատմամբ պատասխանատվությունն է, ProCredit-ը կիսում է ԱԴԱՄԻ մեդիա մրցանակի հիմնարար արժեքները և ուրախ է աջակցել»,- հայտնել է ProCredit Holding-ի խորհրդի անդամ Բորիսլավ Կոստադինովը: ԱԴԱՄԻ մեդիա մրցանակը կարևուրում է Արևելյան եվրոպայի երկրների լրագրողների և այլ մեդիա մասնագետների աշխատանքը: ԱԴՄԻ-ի նպատակը ԶԼՄ-ների նոր գաղափարների և տեսլականների աջակցման միջոցով նպաստելն է ժողովուրդների խաղաղ համագոյակցությանը, ինչպես նաև ԶԼՄ-ների շրջանում մշակութային բազմազանության և միգրացիայի հանդեպ հետաքրքրության մեծացմանը:
Մասնակից վեց երկրների հեռարձակողներն ու պրոդյուսերները կարող են իրենց մշակութային բազմազանությանը վերաբերող ֆիլմերը, տեսանյութերը և առցանց նյութերը ուղարկել մինչև հոկտեմբերի 10-ը (հայտերի ընդունման վերջնաժամկետը):
Միջազգային ժյուրին կուսումնասիրի և կգնահատի բոլոր աշխատանքները: Ժյուրիի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ից 28-ը Բաթումիում (Վրաստան):
Բոլոր նոմինանտ մասնակիցները կհրավիրվեն Կիևում կայանալիք գալա միջոցառմանը,
որտեղ հնարավորություն կստանան կապեր հաստատել Եվրոպայի հեռարձակողների և ԶԼՄ-ների հետ: ԱԴԱՄԻ-ն ապահովում է գալա միջոցառման լուսաբանումը:
ԱԴԱՄԻ Մեդիա մրցանակի մասին ԱԴԱՄԻ Մեդիա մրցանակը գերմանական Forschungsgruppe Modellprojektee.V-ի նախաձեռնությունն է և իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության և Եվրոպական հեռարձակողների միության աջակցությամբ: ԱԴԱՄԻ-ին սատարում են նաև ֆրանսագերմանական ARTE մշակութային հեռուստաալիքը, Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հանրային հեռարձակողները. Հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել մեր կայքէջում՝ www.adamimediaprize.eu ProCredit group-ի մասին ProCredit Holding AG & Co. KGaA-ը, որի գլխավոր գրասենյակը տեղակայված է Մայնի Ֆրանկֆուրտում՝ ProCredit group բանկային խմբի մայր կազմակերպությունն է: Այս խումբը ներառում է բանկային հաստատություններ, որոնց առաջնահերթությունն է Արևելյան Եվրոպայի երկրների փոքր և միջին բիզնեսի սպասարկումը:
2016 թվականի հունիսի 30-ի դրությամբ խմբի ընդհանուր կապիտալը կազմում է 6
միլիարդ եվրո: Վարկերի ընդհանուր ծավալը հասնում է 4,1 միլիոն եվրոյի,
Դեպոզիտների ծավալը՝ 3,8 միլիարդ եվրո, իսկ սեփական կապիտալը կազմում է 608
միլիոն եվրո: ProCredit Holding AG & Co. KGaA-ի հիմնական բաժնետերերը Zeitinger
Invest и ProCredit Staff Invest (ProCredit-ի աշխատակիցների համար ներդրումային
գործիք), Dutch DOEN Foundation, KfW и ՄՖԿ-n (Համաշխարհային բանկի խումբ)
ռազմավարական ներդրողները: Հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել
կայքէջում՝ www.procredit-holding.com: