ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդես

Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդես
01.09.2016 | 14:06

Փայտարվեստի թանգարանում բացվել է ժողովրդական արվեստի ականավոր գործիչ, գեղանկարիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահադրությունը կրում է «Ակունքը չի սխալվում» խորագիրը և կգործի մինչև սեպտեմբերի 9-ը:

Ներկայացված են 18-19-րդ դարերում հայկական կենցաղում կիրառված շուրջ 40 փայտե առարկաներ, այդ թվում՝ նռան պատկերով բացառիկ գդալնոց, խաչի պատկերով, երկկողմանի փորագրությամբ գաթանախշիչ, տարբեր չափերի հմայիլներ (դաղդղան), գդալներ, շերեփներ, որոնք Հ. Շարամբեյանը ժամանակին տրամադրել է փայտարվեստի թանգարանին: Նշված հավաքածուի հիման վրա էլ հետագայում ձևավորվել է թանգարանի հնագույն մշակույթի բաժինը:


Հավելենք, որ փայտարվեստը հայ ավանդական մշակույթի առանձնահատուկ դրսևորումներից և հոգևոր-բարոյական արժեքների պահպանման հնագույն ձևերից մեկն է: Իսկ փայտյա առարկաները մշտապես եղել են ազգային գեղարվեստական մտածելակերպի պլաստիկ արտահայտչամիջոցներ, որոնք բոլոր ժամանակներում մոտ ու հարազատ են հայ մարդուն:

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ