Ամե՜ն ինչ կարելի է անել, բայց ամեն ինչ կարելի՞ է անել:
Դեմքը դեմք է` տաղանդավոր, թե անտաղանդ. երես է պետք:
Ինքնասիրահարվածությունը կայծոռիկի լույս է. միայն սեփական հետույքն է լուսավորում:
Ամեն մեկն էլ, անշուշտ, հիմար լինելու իրավունք ունի. շատերն ուղղակի չարաշահում են այդ իրավունքը:
Կյանքում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Այդ պատճառով բազմաթիվ հարցերի տալիս ենք նույն պատասխանները:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)