ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱՄՆ-ը նշում է Սեպտեմբերի 11-ի գրոհների 15-ամյակը

ԱՄՆ-ը նշում է Սեպտեմբերի 11-ի գրոհների 15-ամյակը
11.09.2016 | 19:33

ԱՄՆ-ում հարգանքի տուրք են մատուցում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակին: «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման նախաձեռնած հարձակման հետևանքով 3000 մարդ էր զոհվել: 2001-ի սեպտեմբերի 11-ին մահապարտ ահաբեկիչները 4 ինքնաթիռ էին առևանգել, մեկը մխրճվել էր Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի հյուսիսային, մյուսը` հարավային աշտարակի մեջ:

Երրորդ օդանավը վայր է ընկել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության շենքի` Պենտագոնի մի հատվածի վրա, չորրորդը` Փենսիլվանիա նահանգի Շանքսվիլ ավանին մերձակա դաշտում։ Ենթադրվում է, որ այդ օդանավն առևանգած ահաբեկիչների և անձնակազմի անդամների ու նրանց օգնության հասած ուղևորների միջև բախում է եղել։ Ահաբեկիչներին չի հաջողվել ինքնաթիռն ուղղել որևէ կառույցի վրա։

Դիտվել է՝ 2853

Մեկնաբանություններ