Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ Քաղաքաշինության նախարարության Ալ.Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի Թամանյան սրահում ս/թ սեպտեմբերի 20-ին ժամը՝ 1500-ին տեղի կունենա «Երրորդ Հանրապետության ճարտարապետությունը՝ 1991-2016թթ.» խորագրով հոբելյանական ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսում ընդգրկված են լինելու անկախության տարիներին ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների կողմից նախագծված և իրականացված շենքերը և շինությունները, ձևավորումները, ճարտարապետական փոքր ձևերը և այլ ստեղծագործություններ:
Ցուցահանդեսը կգործի մինչև ս/թ նոյեմբերի 20-ը: Մուտքն ազատ է:
Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ