ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Երևանում և Գյումրիում կկայանան «COMUS» ծրագրի դասընթացները

Երևանում և Գյումրիում կկայանան «COMUS» ծրագրի դասընթացները
21.09.2016 | 12:39

Սեպտեմբերի 22-23-ը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հրավերով Հայաստանում (Երևան և Գյումրի քաղաքներում) կկայանա «Համայնքի կողմից իրականաց¬վող քաղաքաշինական ռազմավարությունը պատմական քաղաքներում» (COMUS) ծրագ¬րի չորրորդ տարածաշրջանային աշխատաժողովը` պիլոտային քաղաքների ծրագրի ղեկավարների, համայնքներում ձևավորված տեղական շահառուների խմբերի համակարգողների և անդամների համար:

Դասընթացին կմասնակցեն Եվրոպայի խորհրդի և «COMUS» ծրագրի գործընկեր` «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» (OWHC) կազմակերպության ներկայացուցիչներ, ազգային համակարգողներ և ղեկավարներ` Հայաստանից, Բելառուսից, Մոլդովայից, ՈՒկրաինայից, Վրաստանից:

Հայաստանից դասընթացին կմասնակցեն «COMUS» ծրագրի ազգային համակար¬գող, մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Գոհար Գրիգորյանը, ծրագրի ղեկավար, Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչ Սարհատ Պետրոսյանը, Գյումրի և Գորիս քաղաքների ծրագրի ղեկավարներ Հովհաննես Սահակյանը, Հայարփի Ավանեսյանը, Գյումրի քաղաքի տեղական շահառուների խմբի համակարգող Աննա Մարտիրոսյանը, տեղական շահառուների խմբի անդամ, փորձագետ Աշոտ Միրզոյանը, Գորիս քաղաքի տեղական շահառուների խմբի համակարգող Սուսաննա Շահնազարյանը, տեղական շահառուների խմբի անդամ, Գորիս քաղաքի գլխավոր ճարտարապետ Գարեգին Փարսյանը:


Աշխատաժողովի ընթացքում կկազմակերպվի «Մշակութային ժառանգության կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթաց. այն կվարի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» (OWHC) կազմակերպության ներկայացուցիչ Մաթիաս Ռիփփը:
Հանդիպման շրջանակում մասնակիցները մշակութային շրջայց կկատարեն Համաշխարհային ժառանգության քաղաք Էջմիածին, կայցելեն Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարաններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Էջմիածնի եկեղեցիներ և «Զվարթնոց» պատմահնագիտական վայր, ինչպես նաև Աշտարակի Սբ Կարմրավոր եկեղեցի:

Դիտվել է՝ 1009

Մեկնաբանություններ