Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ԱՄՆ-ի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ և ասել, որ իր գլխավորած նախարարություն էր ներթափանցել շուրջ 500 գյուլենական՝ գրում է թուրքական t24.com.tr կայքը:
Նա նշել է, որ Թուրքիան զգուշացումներ է հղել բոլոր երկրներին, որտեղ գործում են Գյուլենի դպրոցները: «Մենք զգուշացնում ենք այս երկրներին: Թեև նրանք արդեն ուշացել են: Եթե գյուլենականները ցանկացան նույնն անել այդ երկրներում, իսկական հեղաշրջում կլինի: Օրինակ՝ Միջին Ասիայի երկրներում»,- ասել է Չավուշօղլուն: