Քաղաքական
Շունը պոչը պտտի` քաղաքական գործիչ է, չպտտի` էլի շան պոչ է:
Եթե չլինեին մարդու իրավունքները, ոչ մի ոտնահարում էլ չէր լինի:
Մարդու իրավունքները պետք է վեր դասել մարդուց. ահա թե ինչին ենք մենք ձգտում հասնել:
Այն երկրներում, որտեղ իշխանությունները պետական են, առաջընթացը ապագա է տանում։
Իսկ երբ պետությունն է իշխանական, առաջընթացը անցյալ է տանում։
Եթե բողոքդ նետի նման սլանում է դեպի Հայրենիք, ապա կխոցի սիրտդ, որովհետև Հայրենիքը սրտումդ է:
Է՜հ, իշխանությունները առաջ գոնե գցում-բռնում էին: Հիմա միայն գցում են:
Իշխանությունները վաճառքի հանեցին Հայաստանի ունեցած-չունեցածը: ՈՒնեցածը վաճառեցին պրծան, անցել են չունեցածին:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)