Դու սեփական կարծիք ունենալու իրավունք ունես, բայց պարտավոր չես:
Ստում ես ուրիշին, խաբում ես քեզ:
Բանը բանից անցել է, ծայրը ծայրին չի հասցնում:
Ընկերությունը շահի խնդիր ունի, բայց պետք է անշահախնդիր լինի:
Միակողմանի սերը հեշտությամբ փոխվում է երկկողմանի ատելության:
Երջանիկ լինելը բավարար չէ երջանիկ լինելու համար։
ՈՒրիշի դժբախտությունը մեր դժբախտությունն է, ուրիշի երջանկությունը՝ մեր ողբերգությունը:
Երջանկությունը ապրելն է:
Մարդու մի տեսակ կա, որին թվում է, թե ինչքան անառարկելի դարձնի իր ասելու ձևը, այնքան անառարկելի կլինի ասելիքը:
Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)