Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանն անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սպառնալիքները

Ռուսաստանն անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սպառնալիքները
18.10.2016 | 11:33

Ռուսաստանն անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սպառնալիքները, Մոսկվայի պատասխանը պարտադիր չէ, որ հայելային լինի՝ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Վաշինգտոնից եկող և ոչ մի օր չդադարող սպառնալիքներին մեր պատասխանը մեկն է. դա վկայում է ԱՄՆ վարչակազմի թուլության և իրատեսական հիմքի վրա պայմանավորվելու գործիքների զինանոցի բացակայության մասին»,- ասել է Ռյաբկովը լրագրողներին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում արդեն չեն ձգտում ինչ-որ սխեմաներ գտնել, որոնք կարող էին գործունակ լինել և չէին հակասի վարչակազմի տված խոստումներին։ «Մենք Վաշինգտոնին կոչ ենք անում իրավիճակն ընկալել այնպես, ինչպես կա, և զուր պատրանքներ չտածել, թե բղավելով և ինչ-որ հնարքներ ցուցադրելով՝ կարելի է հասնել նպատակին»,- ասել է Ռյաբկովը։

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ