Ի՜նչ կարևոր է, թե որ կուռքն ես պաշտում՝ թիվ 1, թիվ 2, թե թիվ 3: Կարևորը՝ կռանում ես:
Խոսքի ազատությունն այն է, որ ինչ չգիտես՝ ասես:
Հաղթելու համար մեռնելու կամք է պետք, պարտվելու համար՝ ապրելու կամք:
Քեզ դժբախտ համարելու պատճառ միշտ էլ կգտնես: Փորձիր երջանիկ համարելու պատճառ գտնել:
Մի առիթով իրերն իրենց անուններով կոչեցի, և դա ո՛չ իրերին դուր եկավ, ո՛չ անուններին:
Կյանքը փոխվում է, մարդիկ փոխվում են, երկինք-գետին փոխվում են, սակայն ոչինչ չի փոխվում:
Կյանքում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Այդ պատճառով բազմաթիվ հարցերի տալիս ենք նույն պատասխանը:
Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)