Եթե սրտիդ դռները բացել ես մարդկանց առաջ, մի մոռացիր ու մի փալաս գցիր շեմքին, որ ներս մտնողները ոտքները սրբեն:
Կանայք շատ տոկուն են. նրանք դիմանում են նույնիսկ տղամարդկանց սիրուն:
Մենք սխալներն անում ենք դրանք գործելուց առաջ:
Մի անգամ մի քար գցեցի մի շան: Մինչև օրս հաչում են վրաս շունն ու քարը:
Էս մարդու միտքը թարմ է նոր թաղած մեռելի պես:
Մի վախեցիր, որ քեզ վիրավորում են, վախեցիր, երբ քեզնից չեն վիրավորվում:
Մենք դիմադրում ենք անհայտին, ինչպես առագաստը քամուն:
Սկզբում մեր ներսում խավար է. ժամանակի ընթացքում մենք դառնում ենք լուսավոր՝ ավերակի նման:
Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)