Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարները կհանդիպեն Մոսկվայում

Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարները կհանդիպեն Մոսկվայում
27.10.2016 | 12:51

Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարները կհանդիպեն Մոսկվայում: ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ քննարկվելու է Իրաքում և Սիրիայում համագործակցության հարցը: Մոսկվան և Թեհրանը աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ «կողմերը կկենտրոնանան Հալեպում ստեղծված իրավիճակի վրա»:


Նախարարությունից հաղորդում են, որ բանակցություններ կընթանան նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ռուսական և սիրիական զինված ուժերի գործադրած ջանքերի մասին»:

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ