ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Վախճանվել է գրող, հրապարակախոս և թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը

Վախճանվել է գրող, հրապարակախոս և թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը
27.10.2016 | 17:13

Կյանքի 78-րդ տարում, կարճատև հիվանդությունից հետո, այսօր վախճանվել է գրող, հրապարակախոս, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը:
1982-1987-ին նա եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1988-1989-ին՝ Հայաստանի գրողների միության քարտուղար, 1989-ից՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ էր, գրական մրցանակների դափնեկիր:

Եղել է նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Դրոշակ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր: Պատմվածքների ու վիպակների հեղինակ է, այդ թվում՝ «Որոնումներ», «Երկու վիպակ: Ճիչ: Հայոց թաղ», «Հնձան», «Ամենատաք երկիրը», թարգմանել է Լև Տոլստոյի ստեղծագործություններից, Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»:

Դիտվել է՝ 703

Մեկնաբանություններ