ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Հիմարությունն ամեն մեկի խելքի բանը չէ»

«Հիմարությունն ամեն մեկի խելքի բանը չէ»
28.10.2016 | 01:10

Երբ դեպի լույսն ես գնում, ստվերդ շան պես հետևում է քեզ, իսկ երբ հեռանում ես լույսից, ստվերդ է քեզ առաջնորդում:

Մարդուն տվեք նպատակ, հանուն որի նա կարող է ապրել, և նա հանուն այդ նպատակի կմեռնի:


Եթե իջել ես մինչև կյանքի հատակը, դեռևս վերջը չէ. գլխավորը՝ ինքդ քեզնից ցած չիջնես:

Հերթական հիմարությունն անելու համար ահագին հերթ պիտի կանգնես:

Խելոք մարդը խելոք իմաստուն է դառնում, հիմար մարդը՝ հիմար իմաստուն:

Ո՞րն է գերադասելի. շա՜տ հիմար լինե՞լը, թե՞ շատերի հիմար լինելը:

Հիմար վիճակ ստեղծելու համար հիմար լինելը քիչ է, պետք է մի քիչ էլ ի վիճակի լինես:

Հիմարությունն ամեն մեկի խելքի բանը չէ:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ