ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն

Սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն
29.10.2016 | 19:33

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-31-ին, նոյեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-ին կբարձրանա 2-3, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:


Երևանում հոկտեմբերի 29-31-ին, նոյեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Դիտվել է՝ 975

Մեկնաբանություններ