Մի՛ վատաբանիր մարդուն. նա կցանկանա արդարացնել քո կարծիքն իր մասին:
Էս կինը բանաստեղծական հոգի ունի և պրոզաիկ մարմին: Մարդ չգիտի՝ ինչ անի:
Ես դեմ եմ քո կարծիքին, մանավանդ, որ չգիտեմ, թե ինչ ես մտածում:
Շատ բան իմանալ չի նշանակում որևէ բան իմանալ:
Նույնասեռականության կողմնակիցներին ասեմ, որ եթե ձեր հերն ու մերը նույն սեռից լինեին, դուք չէիք ծնվի, և լավ կլիներ:
Ամեն շունուգել շնագայլ չէ:
Մարդ չիմացածի մասին ավելի շատ է խոսում, քան իմացածի, քանզի չիմացածն ավելի շատ է, քան իմացածը:
Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)