ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱՄՆ-ի ռազմական ներխուժումները հաճախ հանգեցնում են միայն մեծ խնդիրների

ԱՄՆ-ի ռազմական ներխուժումները հաճախ հանգեցնում են միայն մեծ խնդիրների
05.11.2016 | 14:36

ԱՄՆ-ի ռազմական միջամտությունն այս կամ այն իրավիճակներում երբեմն կարող է փոխել դրությունը դեպի լավը, սակայն հաճախ հանգեցնում է մեծ խնդիրների՝ ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման HBO հեռուստաալիքին տված հարցազրույցում։


«Երբ աշխարհում տեղի են ունենում վատ բաներ, մեր ազգային բնազդը թելադրում է մեզ գործել։ Երբեմն մեր միջամտությունն օգնում է ինչ-որ բան փոխել, սակայն հաճախ անկանխատեսելի հետևանքներն էլ ավելի մեծ խնդիրներ են առաջացնում»,-ասել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ ռազմական ուժի կիրառման մասին որոշման ընդունումը ցանկացած նախագահի համար գլխավոր մարտահրավերներից մեկն է։ Օբաման կարծում է, որ զինված ուժերի օգնությունն անհրաժեշտ է ԱՄՆ բնակիչներին այնպիսի կազմակերպություններից պաշտպանելու համար, ինչպիսիք են «Ալ-Քաիդան» և ԴԱԻՇ-ը։

Սակայն երբ խոսքը միջազգային կարգի հիմքերի պահպանման մասին է, կարևոր է ունենալ դաշինքներ և աշխատել միջազգային հարթակում։ Նա հաստատել է, որ ԱՄՆ-ը աշխարհում շատ դրական բաներ է անում, երբեմն «ոչ իդեալական և ոչ արդյունավետ», սակայն «մենք հպարտանալու բան ունենք»:

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ