ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Հայ ժողովուրդը հնարավորը թողած միշտ էլ անհնարն է արել»

«Հայ ժողովուրդը հնարավորը թողած միշտ էլ անհնարն է արել»
08.11.2016 | 00:36

Մեր քաղաքական էլիտայի մեջ ԱՂ չկա. այդպես էլ կարդացեք:

Արդարությունը միայն մեկի համար է. երկուսի համար չի կարող արդարություն լինել:

Արդարության հիմքը արդն է, որ նշանակում է ձև: Դա է պատճառը, որ արդարությունը ձևական է:

Բոլորս էլ գիտենք, թե ինչ անել: ՈՒղղակի ինչը չի համաձայնում:

Հայ ժողովուրդը հնարավորը թողած միշտ էլ անհնարն է արել:

Մարդուն սիրելն ավելի դժվար է, քան Աստծուն:

Վախը մահվան ստվերն է:

Խիղճը նման է կատվի. ինչքան էլ ուզես կորցնել, հետ է դառնում ու դուռդ ճանկռոտում:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ