ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էստոնիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել վարչապետին

Էստոնիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել վարչապետին
10.11.2016 | 12:20

Էստոնիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել վարչապետ Տաավի Ռիյվասին՝ կողմ է քվեարկել 101-ից 63 պատգամավոր: Անվստահությանը դեմ է արտահայտվել 28 պատգամավոր: Էստոնիայի օրենքների համաձայն՝ անվստահության քվեն նշանակում է, որ կառավարությունը պարտավոր է հրաժարական տալ:

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ