Փարիզում վերաբացվել է «Բատակլան» համերգային ակումբը, որտեղ մեկ տարի առաջ ահաբեկչական հարձակումը 90 մարդու կյանք խլեց: Բացմանը ելույթ է ունեցել բրիտանացի հանրահայտ երաժիշտ Սթինգը:
Համերգի հասույթը փոխանցվելու է բարեգործական կազմակերպություններին, որ աջակցում են հարձակման զոհերին ու նրանց հարազատներին: 2015-ի նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների շարքը առնվազն 130 մարդու կյանք է խլել, ևս 350 հոգի վնասվածքներ են ստացել: Ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: