ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ռումեն Ռադևը՝ Բուլղարիայի նախագահ

Ռումեն Ռադևը՝ Բուլղարիայի նախագահ
14.11.2016 | 13:21

Բուլղարիայում ամփոփում են նախագահի ընտրությունները։ Առաջին տեղում է ռուսամետ թեկնածու Ռումեն Ռադևը։ Նա, ըստ հարցումների, ստացել է 59 տոկոս ձայն։ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը տվյալների հրապարակումից հետո հրաժարական է տվել։

Իշխանական թեկնածուն՝ խորհրդարանի խոսնակ Ցեցկա Ցաչևը առաջին փուլում երկրորդ տեղում էր:

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ