ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Սերն ականապատ դաշտ է. մի սխալ քայլ, և ամեն ինչ հօդս կցնդի»

«Սերն ականապատ դաշտ է. մի սխալ քայլ, և ամեն ինչ հօդս կցնդի»
15.11.2016 | 00:12

ԱՆՍԱՀՄԱՆ ՍԵՐ
Եթե սիրում ես մեկին, ապա սերդ սահման չունի: Եթե սիրում ես շատերին, ապա սահմանդ սեր չունի:

ԲՈՒԹ ՄԻՏՔ
Եթե մարդ ու կնոջ հարաբերությունները սրվում են, նշանակում է նրանց սերը բթացել է:


ԱՆՔՆՆԵԼԻ ԵՆ ԱՍՏԾՈ ԳՈՐԾԵՐԸ
Աստված կնոջն ստեղծեց, որ տղամարդը գլուխը պատեպատ չտա: Դրանից հետո տղամարդը գլուխը պատեպատ է տալիս կնոջ համար:

ԽՈՍՏՈՒՄՆԱԶԱՆՑ ՄԻՏՔ
Եթե կինը խոստանում է, ուրեմն մտքում արդեն կատարել է այդ խոստումը, եթե տղամարդն է խոստանում, ուրեմն մտքում արդեն դրժել է այդ խոստումը:

ՑՆԴԵԼՈՒ ՄԻՏՔ
Սերն ականապատ դաշտ է. մի սխալ քայլ, և ամեն ինչ հօդս կցնդի:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ