ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ցուցադրվել են երիտասարդ մոդելավորողների աշխատանքները

Ցուցադրվել են երիտասարդ մոդելավորողների աշխատանքները
15.11.2016 | 10:22

Նոյեմբերի 14-ին նկարիչների միությունում «Մի կտոր կրակ» մրցույթ-փառատոնի շրջանակներում ցուցադրվել են երիտասարդ մոդելավորողների աշխատանքները։ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանի փոխանցմամբ երեկոյի ընթացքում ցուցադրվել է 20 մոդելավորողի մոտ 100 աշխատանք։ Հագուստների հեղինակները ներկայացնում են տարբեր բուհեր։ Ընդ որում, մրցույթ-փառատոնին մասնակցել ցանկացողների թիվը շատ ավելին էր, սակայն մասնագետների կողմից նախնական ընտրություն է կատարվել, և պոդիում են բարձրացել նախնական ընտրությունը հաղթահարածները։


Մոդելավորող Արաքսյա Կարապետյանը սովորում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի հագուստի դիզայն ֆակուլտետում։ Արաքսյան իր հավաքածուն անվանել է «Տիգրան Մեծ»։ Նա ասում է, որ ոգեշնչվել է հզոր արքա Տիգրան Մեծի կերպարով։ Արաքսյայի հագուստների մեջ կան ազգային, պատմական տարրեր։ Աշխատանքների հեղինակը նշում է նաև, որ իր հավաքածուում ներկայացնում է մի շարք կերպարներ՝ Մայր Հայաստան, Տիգրան Մեծ, Անահիտ, Աստղիկ աստվածուհիներ և այլն։


Նշենք, որ «Մի կտոր կրակ» մրցույթ-փառատոնը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը։ Այն ընդգրկված է երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքում։ Առաջիկա օրերին մրցույթ-ցուցահանդեսի մասնագիտական ժյուրին մրցանակներ կհանձնի մի քանի անվանակարգում՝ «Լավագույն գեղանկար», «Լավագույն գրաֆիկա», «Լավագույն քանդակ», «Լավագույն մոդելավորող»։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ