ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իրանն ու Չինաստանը ստորագրել են ռազմական համագործակցության համաձայնագիր

Իրանն ու Չինաստանը ստորագրել են ռազմական համագործակցության համաձայնագիր
15.11.2016 | 15:25

Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու Չինաստանը հասել են ռազմական համագործակցության ընդլայնման համաձայնության։ Փաստաթուղթը Թեհրանում ստորագրել են Իրանի և ՉԺՀ պաշտպանության նախարարներ Հոսեին Դեհղանը և Չան Վանցյուանը։

Ամերիկյան մամուլի պնդմամբ՝ խոսքը նաև համատեղ զորավարժությունների մասին է։ Երկու երկրները ձգտում են ահաբեկչական սպառնալիքի դեմ ստեղծել հավաքական շարժում։

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ