ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուտինն ու Թրամփը հեռախոսել են

Պուտինն ու Թրամփը հեռախոսել են
15.11.2016 | 15:26

Երեկ ուշ երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նոր ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսել են: ՌԴ նախագահի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ քննարկվել են ռուս-ամերիկյան հարաբերությունները, իրավիճակը Սիրիայում, թիվ մեկ չարիքի՝ ահաբեկչության դեմ պայքարի միջոցները։

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ