ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

«Կինն իր նպատակին հասնելու համար կզոհի ամեն ինչ, նույնիսկ այդ նպատակը»

«Կինն իր նպատակին հասնելու համար կզոհի ամեն ինչ, նույնիսկ այդ նպատակը»
18.11.2016 | 01:18

ՆԵՂՈՂ ՄԻՏՔ
Մինչև քեզ նեղություն չտաս, չես կարող ուրիշին նեղություն տալ:

ԲԱ ԻՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
Հիշե՛ք. կանայք սիրում են ՇՓՈՒՄ` Շատ Փող ՈՒնեցող Մարդու:


ՈՒԶՎԱԾ ՄԻՏՔ
Կանանց դժբախտությունն այն է, որ միշտ ուզում են իմանալ այն, ինչը չէին ուզենա իմանալ։

ՄԱՏԱՂԱՑՈՒ ՄԻՏՔ
Կինն իր նպատակին հասնելու համար կզոհի ամեն ինչ, նույնիսկ այդ նպատակը:

ՇԱՏ ՄԻ ՑԱՏԿՈՏԻՐ
Սիրահարվելը ցատկ է դեպի երկինք, սիրելը` թռիչք:


ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ՄԻՏՔ
Տղամարդը մի հավերժություն ժամանակ է վատնում, որ կարողանա օգտվել կնոջ ակնթարթային թուլությունից:

Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ