ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Բելառուսը պետք է վախենա, որ նրան կուլ չտա Ռուսաստանի նման հրեշը

Բելառուսը պետք է վախենա, որ նրան կուլ չտա Ռուսաստանի նման հրեշը
18.11.2016 | 11:52

Tut.by-ի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով Ռուսաստանի հետ հարաբերությունները, ընդգծել է հետխորհրդային տիրույթում երկու երկրների ընդհանուր յուրահատկությունները. «Երբ դժվար է, սկսում ենք պաշտպանվել, ելքը չենք փնտրում համատեղ, սահմանափակվում ենք ազգային շրջանակներում»։

Որպես օրինակ՝ Լուկաշենկոն նշել է հայրենական արտադրության դեղորայքի ակտիվ զարգացումը, որը ենթադրվում է վաճառել Ռուսաստանում, սակայն պարզվել է, որ անհնար է ներթափանցել այնտեղ, և պահանջվել է երկու երկրների նանախագահների անձնական միջամտությունը։


Ընդունելով, որ իրենց սահմաններին ժամանակ առ ժամանակ գրանցվում են կոնֆլիկտներ բելառուսական այս կամ այն արտադրանքի մատակարարման շուրջ՝ Լուկաշենկոն ընդգծել է, որ Ռուսաստանը չպետք է վախենա, որ Բելառուսը կգրավի ռուսական շուկան. «Ընդհակառակը, Բելառուսը պետք է վախենա, որ նրան կուլ չտա Ռուսաստանի նման հրեշը»։

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ