ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփի խորհրդականը ճիշտ է համարում թուրք հոգևորականի արտահանձնումը Անկարային

Թրամփի խորհրդականը ճիշտ է համարում թուրք հոգևորականի արտահանձնումը Անկարային
19.11.2016 | 23:23

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականի թեկնածուն կարծում է, որ Վաշինգտոնը պետք է բարելավի հարաբերությունները Անկարայի հետ՝ արտահանձնելով հուլիսյան հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին:


ԱՄՆ ռազմական հետախուզական գործակալության նախկին ղեկավար, թոշակի անցած գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինը, ում թեկնածության մասին հայտարարվել է նոյեմբերի 18-ին, The Hill թերթի համար գրված բլոգում Գյուլենին բնութագրել է որպես «կասկածելի իսլամիստ մոլլա», որ թաքցնում է իր «արմատական իսլամիստական» օրակարգը: Ֆլինի մեկնաբանությունների ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ողջունել է Թրամփի հաղթանակը որպես Վաշինգտոնի հետ Անկարայի հարաբերություններում «նոր դարաշրջանի» սկիզբ:


Օբամայի վարչախումբը մինչ օրս ընդդիմանում է Գյուլենին Էրդողանի պահանջներին՝ հայտարարելով, որ նախ և առաջ արդարադատության նախարարությունը պետք է պարզի, թե որքա՞ն է հիմնավորված հոգևորական էքստրադիցիայի պահանջը:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ